• Գլխավոր
  • Մեր մասին
    • Հիմնադիր անդամներ
    • Կանոնադրություն
    • Դիմում
  • Նպատակներ
  • Ծրագրեր
    • Միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդ
      • «Հայացք Հայաստանից» Մրցույթ
    • Քաղաքացիական դիվանագիտություն
    • Արաբերեն լեզվի դասընթացներ
  • Նորություններ
    • Հայտարարություններ
Armenian
  • Russian
  • English
Exoriente
  • Գլխավոր
  • Կանոնադրություն

«ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»  ՄՐՑՈՒՅԹ

 

 1. «ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»  ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳԻՐԸ 

 

     Ex Oriente արևելագետների միությանը կից գործող Միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդը կազմակերպում է <<Հայացք Հայաստանից>> անդրանիկ հետազոտական մրցույթը ստորև նշված թեմաներով հետաքրքրված ուսանողների, շրջանավարտների և ասպիրանտների համար.

 

  • Արցախի հիմնահարց, ներկա իրավիճակը և կարգավորման հեռանկարները:
  • Հայաստան-Իրան հարաբերությունները (1991 թ. առ այսօր), արդի վիճակը և հեռանկարներ:
  • Հայաստան-Թուրքիա հարաբերությունները (1991 թ. առ այսօր), արդի վիճակը և հեռանկարներ:

 

     Մասնակիցները ընտրում են թեմաներից որևէ մեկը և թեմաների շուրջ ձևավորում իրենց հետազոտական հարցերը, որոնք կառնչվեն վերոնշյալ թեմաների ավելի նեղ ասպեկտներին: Թեմաների հաստատումից հետո կատարում են հետազոտական աշխատանք (տե՛ս ժամանակացույցը): Հետազոտությունները կարող են արվել ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և անգլերեն:  

 

     Մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատ ուսանողներ, շրջանավարտներ, ասպիրանտներ, այնպես էլ երիտասարդ մասնագետներից բաղկացած գիտական խմբեր (առավելագույնը երեք հոգի):

 

     Հետազոտական ​​մրցույթի շրջանակներում խորհուրդը կկազմակերպի հետազոտական մեթոդների վերաբերյալ դասընթացներ և բովանդակային քննարկումներ՝ մասնակիցների հետազոտական աշխատանքները կատարելագործելու, ինչպես նաև երիտասարդական խորհրդի մասնակիցների շրջանակը ընդլայնելու և նոր կապեր ստեղծելու նպատակով:

 

     Եզրափակիչ փուլ անցած աշխատանքները կներկայացվեն Ex Oriente Հայաստանի արևելագետների միության մասնագետների կողմից կազմված հանձնաժողովին, որին կհաջորդի նաև բաց հանրային քննարկում:

 

     Հաղթած աշխատանքները կհրապարակվեն Միության կողմից: Մրցույթի եզրափակիչ փուլը հաղթահարած մասնակիցները կստանան մրցանակներ և պատվոգրեր: 

 

  • 672-dscf0074-2-min-16991129715761.jpeg
  • 672-q1-min-16991128840895.jpeg
  • 672-q3-min-16991130997047.jpeg
  • 672-q2-min-16991128836884.jpeg

 2. «ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»  ՄՐՑՈՒՅԹԻ  ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

Վերջնաժամկետներ

Ծրագրի փուլերը

Աշխատանքի նկարագրություն

10.10 - 28.10

Հայտերի ընդունման փուլ

Այս փուլում զտվում և առանձնացվում են լավագույն ամփոփումները 2 էջի սահմաններում, իսկ դուրս մնացած մասնակիցները տեղեկացվում են այդ մասին։ Ամփոփումների ներկայացման  վերջնաժամկետ է սահմանվում հոկտեմբերի 28-ը:

 

6.11 - 13.11

Խորհրդատվության փուլ  

Այս փուլում ընտրված մասնակիցների համար կազմակերպվում են հետազոտական մեթոդների դասընթացներ և թեմաների վերաբերյալ բովանդակային քննարկումներ։


30.11

 

Հոդվածների հանձման վերջնաժամկետ:

 

Հոդվածների հանձնումից 7 օրվա ընթացքում որոշվում են մրցույթի ֆինալիստները:


15.12

Հետազոտական աշխատանքների ներկայացման փուլ

 

Սա եզրափակիչ փուլն է, երբ ֆինալիստները ներկայացնում են իրենց հետազոտական աշխատանքները պրեզենտացիոն տարբերակով:

 

Մրցույթի հաղթողների ցանկը կհայտարարվի աշխատանքների ներկայացման փուլի ավարտին:

 

3. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ

  • Հոդվածներն ընդունվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով։
  • Մրցույթին մասնակցելու համար՝ դիմորդները պետք է լրացնեն դիմումի օնլայն հարցաթերթը, վերջինիս համապատասխան բաժնում ընտրելով նախընտրած թեման, տրամադրելով թեմայի հետ կապված հետազոտական հարցը և հետազոտության ամփոփագիրը (մինչև 300 բառ): Վերջնաժամկետից հետո գնահատող հանձնաժողովի կողմից կընտրվեն մյուս փուլ անցած մասնակիցները:
  • Անհատական աշխատանքի դեպքում հոդվածի ծավալը 8-10 էջի սահմաններում է, իսկ խմբային աշխատանքի դեպքում՝ 13-15:
  • Շարվածքի տառատեսակը. հայերեն՝ Sylfaen, ռուսերեն եւ անգլերեն՝ Times New Roman: Հիմնական տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը՝ 1.5, պարբերության խորքը՝ 10մմ:
  • Հղումները կատարվում են հոդվածի վերջում՝ ցանկում նշելով օգտագործված աղբյուրի ամբողջական անվանումը, հեղինակի անունը և թողարկման տարեթիվը:
  • Հոդվածների հեղինակները պատասխանատվություն են կրում ներկայացված նյութերի բովանդակության համար: Ex Օriente Հայաստանի արևելագետների միությունը չի հանդուրժում գրագողության որևէ դրսևորում, ներառյալ արհեստական բանականության և նմանատիպ ծրագրերի կողմից արտադրված ինֆորմացիայի նույնական կիրառությունը:

    Մասնակցության հայտ ներկայացնող ուսանողները պետք է լրացնեն իրենց հայտերը մինչև Հոկտեմբերի 28ը: Օնլայն հարցաթերթը հասանելի է հայերեն և անգլերեն տարբերակներով:

 

 

Էքս Օրիենտե

Հայաստանի արևելագետների միություն 

Հետադարձ կապ
exoriente.armenia@gmail.com