• Գլխավոր
  • Մեր մասին
    • Հիմնադիր անդամներ
    • Կանոնադրություն
    • Դիմում
  • Նպատակներ
  • Ծրագրեր
    • Միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդ
      • «Հայացք Հայաստանից» Մրցույթ
    • Քաղաքացիական դիվանագիտություն
    • Արաբերեն լեզվի դասընթացներ
  • Նորություններ
    • Հայտարարություններ
Armenian
  • Russian
  • English
Exoriente
  • Գլխավոր
  • Կանոնադրություն

«ԷՔՍ ՕՐԻԵՆՏԵ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2023 թ.

 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «Էքս Օրիենտե» Հայաստանի արևելագետների միություն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) ֆիզիկական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ: 
1.2. Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
1.3. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամության կամավորությունը, անդամների շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը և հաշվետվողականությունը: 
1.4. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների
օրենսդրությանը և միջազգային իրավունքին համապատասխան:
1.5. Կազմակերպության անվանումն է` հայերեն` «Էքս Օրիենտե» Հայաստանի արևելագետների միություն» հասարակական կազմակերպություն
Անգլերեն` “Ex Oriente” Union of Armenian Orentalists” non-governemental organization
Ռուսերեն` «Экс Oриенте» Союз востоковедов Армении» общественная организация
1.6. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան 0009, Վերին Անտառային 13, #8, հեռախոս՝ +374 95 070205, էլ. հասցե exoriente.armenia@gmail.com:
1.7. Կազմակերպությունը իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում իր պետական գրանցման պահից, ունի հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով կլոր կնիք, պաշտոնաթղթեր, հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվներ բանկերում՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:
1.8. Կազմակերպությունը կարող է ունենալ խորհրդանիշ։
1.9. Կազմակերպությունն օգտվում է իրավաբանական անձի, այդ թվում հասարակական կազմակերպության համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ:
1.10. Կազմակերպությունը կարող է իր կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող առաջարկություններ ներկայացնել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին:

1.11. Կազմակերպությունը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ անհատ անձանց հետ:
1.12. Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպություններին, կնքել համաձայնագրեր և պայմանագրեր օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ և ունենալ միջազգային այլ կապեր:
1.13. Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է այլ պետություններում ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` այդ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.14. Կազմակերպությունը կարող է ունենալ պաշտոնական կայք, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կարող է հիմնել լրատվության միջոցներ, տեղեկատվություն տարածել իր գործունեության վերաբերյալ՝ զանգվածային լրատվության միջոցներով:
1.15. Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:
1.16. Կազմակերպությունը կարող է իր նպատակներին համապատասխան՝ ունենալ շահառուներ, ինչպես նաև իր աշխատանքներում ներգրավել կամավորների:
1.17. Կազմակերպության շահառուներն են` ՀՀ քաղաքացիները, Կազմակերպության անդամները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպես նաև անձինք և անձանց խմբերը, ի շահ որոնց իրականացվում է Կազմակերպության կանոնադրության 2.1. կետով սահմանված առարկայից և նպատակներից բխող գործունեություն:
1.18. Կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով ներկայացնում ու պաշտպանում է իր և իր անդամների, շահառուների և կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:

 

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2.1. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝  
1) ձևավորել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի բոլոր տարիների շրջանավարտերին և ներկայիս ուսանողների ու դասախոսների միջև քննարկումների, մտքերի փոխանակման և գաղափարների գեներացիայի հարթակ, այդ թվում արտաքին քաղաքականության, միջազգային ու տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների,
համազգային ռազմավարական նշանակության խնդիրների և հարցերի շուրջ,
2) նպաստել Հայաստանում արևելագիտության զարգացմանը, արևելյան լեզուների ուսուցմանը և տարածմանը, միջազգային լավագույն փորձի ներդրմանը,
3) նպաստել կրթության և գիտության ոլորտներում գործող կազմակերպությունների համախմբմանը և համագործակցության զարգացմանը, հետազոտական-վերլուծական կենտրոնների ձևավորմանը, կայացմանը և զարգացմանը,
4) համախմբել Կազմակերպության անդամների կրթական, գիտական, փորձագիտական ու մասնագիտական ներուժը՝ ուղղված արևելյան և միջազգային հարաբերությունների ոլորտների զարգացմանը, Հայաստանի և Սփյուռքի պահպանմանն ու զարգացմանը,
5) նպաստել Հայաստանում կրթական, գիտական և վերլուծական ներուժի զարգացմանը՝ Երևանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) Արևելագիտության ֆակուլտետի ու այլ համալսարանների, ակադեմիական ու կրթական հաստատությունների շրջանակներում,
6) զարգացնել ուսանողների կարողությունները և ունակությունները, նպաստել Հայաստանի ուսանողների և երիտասարդների ներուժի համախմբմանը հետազոտական և գիտական գործունեության շուրջ, 
7) փոխանցել ուսանողներին մասնագիտական փորձն ու ներուժը, որը կուտակել են ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի սաներն իրենց բազմամյա ու բազմատեսակ գործունեության ընթացքում,
8) կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում ցուցաբերել մասնագիտական աջակցություն պետական, մասնավոր և հանրային ոլորտների շահագրգիռ անձանց, նպաստել ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը, այդ բարեփոխումների վերաբերյալ մշակել և ներկայացնել առաջարկներ, իրականացնել դրանց քարոզչությունն հանրության մոբիլիզացիայի միջոցով,
9) նպաստել հասարակության կրթության վրա հիմնված քաղաքական գիտակցության և գիտելիքների մակարդակի բարձրացմանը` իրականացնելով իրազեկման աշխատանքներ,
10) օժանդակել արևելագիտության ուսուցմամբ բուհերում և այլ ուսումնական հաստատություններում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, ուժեղացնել արևելագետ ուսանողների, արևելագետների, արևելագիտությամբ և միջազգային հարաբերություններով հետաքրքրվող անձանց մասնագիտական, ճանաչողական կարողություններն ու հմտությունները՝ նրանց համար կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, գիտաժողովներ, մրցույթներ և այլ միջոցառումներ,
11) Կազմակերպության անդամների համար հիմնադրել և զարգացնել արևելյան լեզուներով գրականությամբ և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կարողություններ,
12) աջակցել հանրային դիվանագիտության ինստիտուտի կայացմանը՝ օգտագործելով անդամների և ուսանողության ներուժը,
13) համագործակցել սփյուռքի և արտերկրի արևելագետների, և արևելագիտության խնդիրներով զբաղվող  կազմակերպությունների հետ, նպաստել տարածաշրջանի երկրների արևելագետների և արևելագիտական կազմակերպությունների համագործակցությանը, ինտեգրվել համապատասխան մասնագիտական միջազգային կառույցներում,
14) նպաստել ՀՀ-ում պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, փոքր և միջին ձեռնարկությունների փոխադարձ կապի ու կառուցողական երկխոսության ամրապնդմանը, օժանդակել հանրային քաղաքականությունների մշակման և հանրային վերահսկողության ծրագրերի իրականացմանը,
15) նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ համագործակցության խորացմանը,
16) իրականացնել հրատարակչական գործունեություն,
17) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

 

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1. Կազմակերպության անդամ կարող են դառնալ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտները, ուսանողները, դասախոսները, 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական անձ, ով ընդունում է սույն կանոնադրությունը, իր գործունեությամբ նպաստում է Կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործմանը, վճարում է անդամավճար:
3.2. Կազմակերպության անդամ դառնալու մասին որոշումը կայացնում է Կազմակերպության Խորհուրդը` անձի` Կազմակերպության Նախագահին ուղղված գրավոր դիմումի համաձայն` Խորհրդի առնվազն երկու անդամի երաշխավորմամբ:
3.3. Կազմակերպությունը վարում է իր անդամների հաշվառումը և պարբերաբար
թարմացնում նրանց վերաբերյալ տվյալները: Կազմակերպության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները սահմանվում է Կազմակերպության խորհրդի կողմից:
3.4. Կազմակերպության անդամները վճարում են անդամավճար, որի չափը և գանձման կարգը սահմանվում են Կազմակերպության խորհրդի կողմից:
3.5. Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի հիման վրա:
3.6. Կազմակերպության անդամի հեռացումը կատարվում է Կազմակերպության խորհրդի՝ տվյալ անդամին Կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին որոշման հիման վրա՝ սույն Կանոնադրության 3.8 կետով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում: Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:
3.7. Կազմակերպության անդամն իրավունք ունի՝
1) Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտրելու և ընտրվելու Կազմակերպության կառավարման մարմիններում,
2) անձամբ ներկա լինելու Ժողովին կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերին,
3) խորհրդի կողմից սահմանված կարգով անվճար օգտվելու կազմակերպության ծառայություններից,
4) ծանոթանալու Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,
5) Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կամ դատական կարգով բողոքարկելու Կազմակերպության մարմինների որոշումները,
6) Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին երեք տարիներին,
7) Կազմակերպության կառավարման մարմինների քննարկմանը ներկայացնել Կազմակերպության գործունեության և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ, գործնական ծրագրեր,
8) անարգել դուրս գալ Կազմակերպության շարքերից,
9) իրականացնելու օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ
սահմանված այլ իրավունքներ:

3.8. Կազմակերպության անդամը պարտավոր է.

1) կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները,
2) բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները,
3) վճարել անդամավճար:

3.9. Կազմակերպությունը կարող է շնորհել պատվավոր անդամի կոչումներ: Պատվավոր անդամի կոչումը շնորհվում է Կազմակերպության խորհրդի որոշմամբ` արևելագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտներում բարձր հեղինակություն վայելող, ինչպես նաև Կազմակերպության գործունեությանը մեծ նպաստ բերած անձանց։ Կազմակերպության պատվավոր անդամները որևէ իրավունքներ և պարտականություններ չունեն:
3.10. Կազմակերպության կանոնադրական դրույթների խախտելու կամ Կազմակերպության կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու դեպքում Կազմակերպության անդամի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ: Կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը սահմանվում է Կազմակերպության խորհրդի կողմից:

 

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Կազմակերպության կառավարման կառուցվածքն է` ժողովը, Խորհուրդը և Նախագահը:
4.2. Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների ժողովն է, որը վերահսկողություն է իրականացնում կազմակերպության գործունեության նկատմամբ: Ժողովին է պատկանում է Կազմակերպությկան գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավունքը:
4.3. Կազմակերպության ժողովը գումարվում է տարին մեկ անգամ` Կազմակերպության Նախագահի կողմից:
4.4. Ժողովը գումարվում է անդամների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով՝ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ:
4.5. Խորհուրդը որոշում է ժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև ժողովի օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ, քան 20 օր առաջ էլեկտրոնային եղանակով ծանուցում է Կազմակերպության անդամներին և կառույցներին:

4.6. Կազմակերպության արտահերթ Ժողով գումարվում է Նախագահի կամ Խորհրդի անդամների մեծամասնությամբ կայացված որոշմամբ կամ Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում` Նախագահի կողմից: Արտահերթ Ժողովները հրավիրվում են հրավիրողի օրակարգով:
4.7. Կազամակերպության Ժողովը՝ 
1) Կատարում է Կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ, հաստատում է նոր խմբագրությամբ կանոնադրություն,
2) Ստեղծում է այլ իրավաբանական անձ, որոշում է ընդունում այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին,
3) Հաստատում է Կազմակերպության կառուցվածքը,
4) որոշում է Կազմակերպության Խորհրդի թվաքանակը, 3 (երեք) տարի ժամկետով ընտրում է Խորհրդի անդամներին, փոփոխում է Խորհրդի կազմը, վաղաժամկետ դադարեցնում է Խորհրդի անդամի լիազորությունները,
5) 3 (երեք) տարի ժամկետով ընտրում է Կազմակերպության գործադիր մարմին` նախագահ, որը ի պաշտոնե մտնում է Կազմակերպության խորհրդի կազմի մեջ և հանդիսանում է խորհրդի նախագահը, վաղաժամկետ դադարեցնում է նրա լիազորությունները,
6) հաստատում է ժողովի գումարմանը նախորդող տարվա ընթացքում նախագահի և խորհրդի կողմից հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև Կազմակերպության մարմինների գործունեության հաշվետվությունները,
7) դադարեցնում է Կազմակերպության մարմինների` իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը,
8) ընդունում է որոշում Կազմակերպության վերակազմակերպման մասին,
9) ընդունում է որոշում Կազմակերպության լուծարման (բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի) մասին,
10) իրականացում է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ
4.8. Ժողովն իրավազոր է, եթե գումարվել է օրենքին և Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան, և Ժողովին մասնակցում է Կազմակերպության բոլոր անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Օրենքով և սույն Կանոնադրությամբ Ժողովի բացառիկ իրավասությանը ենթակա հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են, եթե կողմ են քվեարկել Ժողովին ներկա անդամների թվի կեսից ավելին: Ժողովի արձանագրությունը ստորագրում են ժողովի նախագահողը և քարտուղարը:
4.9. Կազմակերպության կառավարման մարմինները ընտրովի են:

4.10. Կազմակերպության խորհուրդը`
1) համարվում է Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը Կազմակերպության Ժողովների միջև ընկած ժամանակահատվածում,
2) քննարկում և որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են Կազմակերպության Ժողովի և Կազմակերպության նախագահի  իրավասությունների մեջ,
3) հաստատում է Կազմակերպության 3 (երեք) տարվա ռազմավարությունը և հսկողություն է իրականացնում դրա կատարման ընթացքի նկատմամբ,
4) որոշում է կայացնում Կազմակերպության անդամագրվելու և անդամությունը դադարեցնելու վերաբերյալ, Կազմակերպության պատվավոր անդամի կոչում շնորհելու մասին,
5) որոշումներ է ընդունում Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ` ներկայացուցչություններ և մասնաճյուղեր, ինչպես նաև հիմնարկներ ու կառուցվածքային ստորաբաժանումներ` հանձնաժողովներ, բաժիններ, բաժանմունքներ, ակումբներ, աշխատանքային խմբեր ստեղծելու և լուծարելու մասին, հաստատում է դրանց կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն Կանոնադրությանը, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին տալիս է լիազորագրեր, հաստատում կամ չեղյալ է համարում Կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարների որոշումները Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների տարածքային գրասենյակներ ստեղծելու և տարածքային գրասենյակների ղեկավարներ նշանակելու ու ազատելու մասին,
6) որոշում է կայացնում Կազմակերպության ստեղծած այլ իրավաբանական անձանց ղեկավարների նշանակման և ազատման մասին, ինչպես նաև Կազմակերպության մասնակցությամբ այլ իրավաբանական անձանց բարձրագույն և/կամ կառավարման մարմիններում Կազմակերպության ներկայացուցիչների նշանակման և ազատման մասին,
7) որոշում է կայացնում լրատվական միջոցներ ստեղծելու վերաբերյալ, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին,
8) յուրաքանչյուր տարի հաստատում է համաժողովի գումարմանը նախորդող տարվա ընթացքում նախագահի կողմից հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև կազմակերպության մարմինների գործունեության հաշվետվությունները,
9) ընտրում է Կազմակերպության աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին), եթե օրենսդրության համաձայն՝ Կազմակերպությունը ենթակա է պարտադիր աուդիտի,
10) որոշում է կայացնում Կազմակերպությանն անդամագրելու և անդամությունից հեռացնելու վերաբերյալ,

11) որոշում է անդամավճարների չափերը և դրանց գանձման կարգը, սահմանում է Կազմակերպության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները, ինչպես նաև Կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը,
12) ֆինանսական միջոցների առկայության դեպքում իրավունք ունի նախատեսել Կազմակերպության Նախագահի և Խորհրդի անդամների վարձատրություն, սահմանել վարձատրության կարգը և պայմանները,
13) նախապատրաստում է Կազմակերպության Ժողովները և աջակցում դրանց անցկացմանը:

4.11. Կազմակերպության խորհրդի հերթական նիստերը հրավիրվում են երկու ամիսը մեկ անգամ պարբերականությամբ: Կազմակերպության խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի գրավոր պահանջով կամ Կազմակերպության նախագահի կողմից անմիջականորեն: Կարող են հրավիրվել խորհրդի ընդլայնված նիստեր՝ Կազմակերպության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կազմակերպության այլ անդամների մասնակցությամբ:
4.12. Խորհրդի հերթական կամ արտահերթ նիստերը հրավիրում է Խորհրդի նախագահը. դրանք գումարվում են խորհրդի անդամների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:
4.13. Նիստը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը: Որոշումներն ընդունվում են Կազմակերպության խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի նախագահի մասնակցությունը նիստին պարտադիր է:
4.14. Կազմակերպության նախագահը`
1) հանդիսանում է Կազմակերպության գործադիր մարմինը, ղեկավարում է Կազմակերպության խորհրդի աշխատանքները, իրականացնում է Կազմակերպության ընթացիկ գործունեության, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերի կառավարումը,
2) ապահովում է Կազմակերպության ժողովի, Կազմակերպության խորհրդի կողմից ընդունված որոշումների և հանձնարարականների կատարումը, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
3) Խորհրդի հետ հաստատում է տարեկան ծախսերի նախահաշիվը, Կազմակերպության հաստիքացուցակը և Կազմակերպության աշխատակազմի կանոնակարգը, որը չի կարող հակասել սույն կանոնադրությանը,
4) հաստատում է Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները,
5) յուրաքանչյուր տարի հաստատում է Ժողովի գումարմանը նախորդող տարվա Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, որոնք տարին մեկ անգամ ներկայացնում է խորհրդի և Ժողովի հաստատմանը,
6) Կազմակերպության խորհրդի կազմից նշանակում և պաշտոնից ազատում է Կազմակերպության խորհրդի քարտուղարին,
7) աշխատանքի է ընդունում և ազատում է աշխատանքից Կազմակերպության աշխատակազմի հաստիքային և պայմանագրային աշխատողներին, այդ թվում` դրամաշնորհային և ոչ դրամաշնորհային ծրագրերի ղեկավարներին և աշխատողներին, կնքում է Կազմակերպությանը ծառայությունների մատուցման պայմանագրեր, Կազմակերպության կամավորների հետ կնքում կամավորական աշխատանքի մասին պայմանագրեր,
8) Կազմակերպության Ժողովին հաշվետվություն է ներկայացնում Կազմակերպության խորհրդի և իր գործունեության մասին,
9) հանդես է գալիս Կազմակերպության անունից, տնօրինում է Կազմակերպության գույքն ու դրամական միջոցները (այդ թվում` դրամաշնորհային միջոցներն ու անդամավճարների ֆոնդը), տալիս է լիազորագրեր, բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ, ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, Կազմակերպության անունից վարում է բանակցություններ, կնքում պայմանագրեր և համաձայնագրեր, ստորագրում Կազմակերպության համաժողովի և խորհրդի կողմից ընդունված փաստաթղթերը,
10) հրավիրում և նախագահում է Կազմակերպության Ժողովի և Խորհրդի նիստերը, Կազմակերպության համաժողովի նիստերի նախագահումը կարող է լիազորել Կազմակերպության անդամ այլ անձի,
11) խորհրդի քարտուղարին, Կազմակերպության խորհրդի անդամներին սույն կանոնադրության շրջանակներում, կատարման համար կարող է փոխանցել Կազմակերպության նախագահին վերապահված առանձին լիազորություններ,
12) որոշում է ընդունում ցանկացած տեսակի և քանակի գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, այդ թվում` օտարելու և դուրս գրելու վերաբերյալ,
13) հաստատում է Կազմակերպության հիմնական միջոցառումների և աշխատանքների տարեկան պլանները, ծրագրերը (այդ թվում` դրամաշնորհային ծրագրերը) և հսկում դրանց կատարման ընթացքը,
14) որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեության բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ` Կազմակերպության Ժողովի և խորհրդի իրավասությանը պատկանող հարցերի,

15) անհրաժեշտության դեպքում որոշումներ է ընդունում Կազմակերպության նախագահին կից հասարակական կարգով ժամանակավոր հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, ստեղծելու և լուծարելու մասին, հաստատում է դրանց կանոնակարգերը և աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն կանոնադրությանը,
16) հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները, 
17) Խորհրդի անդամների հետ ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,
18) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց
կատարումը,
19) իրականացնում է օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
4.15. Նախագահն իր լիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի: 
4.16. Նախագահը կրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Կազմակերպության կանոնադրության, Ժողովի որոշումների կամ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
4.17. Կազմակերպության խորհրդի քարտուղարը.
1) արձանագրում է Կազմակերպության ժողովի և խորհրդի նիստերը,
2) ստորագրում է Կազմակերպության ժողովի և խորհրդի նիստերի արձանագրությունները,
3) տնօրինում է Կազմակերպության խորհրդի արխիվը,
4) կատարում է Կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները:

4.18. Կազմակերպությունն ունի Միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդ, որի նպատակն է միավորել Հայաստանի ուսանողների ներուժը հետազոտական և գիտական գործունեության շուրջ:

 

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
5.1. Կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

5.2. Կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող են պատկանել օրենքով չարգելված սեփականության իրավունքի ցանկացած օբյեկտներ:
5.3. Կազմակերպությանը պատկանող գույքը օգտագործվում է իր կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար:
5.4. Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել անդամների ներդրումները, անդամավճարներիը, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները, իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ Կազմակերպությունից ստացված միջոցները, դրամական մուտքերը պետական բյուջեից, նվիրատվությունները, նվիրաբերությունները, այդ թվում՝ դրամաշնորհները, հանգանակությունները, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցները:
5.5. Կազմակերպության գույքը, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը նրա անդամների միջև չի կարող բաշխվել:  


6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
6.1. Կազմակերպության վերակազմակերպումն ու լուծարումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:
6.2. Կազմակերպությունը կարող է լուծարվել Ժողովի որոշմամբ կամ դատարանի վճռով:
6.3. Ժողովը կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները:
6.4. Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

Էքս Օրիենտե

Հայաստանի արևելագետների միություն 

Հետադարձ կապ
exoriente.armenia@gmail.com