• Գլխավոր
  • Մեր մասին
    • Հիմնադիր անդամներ
    • Կանոնադրություն
    • Դիմում
  • Նպատակներ
  • Ծրագրեր
    • Միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդ
      • «Հայացք Հայաստանից» Մրցույթ
    • Քաղաքացիական դիվանագիտություն
    • Արաբերեն լեզվի դասընթացներ
  • Նորություններ
    • Հայտարարություններ
Armenian
  • Russian
  • English
Exoriente
  • Գլխավոր
  • Կանոնադրություն

Խորհրդի ընդհանուր հայեցակարգն ու նպատակները

355-dscf0074-2-min-16991129715761.jpeg

Ex-Oriente Հայաստանի արևելագետների միության կից գործող Միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) նպատակ ունի միավորել Հայաստանի ուսանողների ներուժը հետազոտական և գիտական գործունեության շուրջ, ինչպես նաև ստեղծել արևելագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտների երիտասարդ մասնագետների ցանց, որի առանցքային գործառույթը երիտասարդ մասնագետների համագործակցության հիմնումն ու զարգացումն է:

 

Խորհրդի շարքերը լրացնում են երիտասարդ արևելագետներ, քաղաքագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ, ինչպես նաև հասարակագիտության և այլ ոլորտի մասնագետներ: 

 

Խորհրդի մասնագիտական ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն են արևելագիտության և միջազգային հարաբերությունների վերաբերյալ հետազոտությունները: Այս ոլորտներում ունենալով հետաքրքրությունների ավելի լայն շրջանակ՝ խորհուրդը մեծապես կենտրոնացած է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական, մասնավորապես՝ Հայաստանին և Արցախին առնչվող իրադարձությունների ուսումնասիրությունների վրա։ 

 

Խորհուրդը պարբերաբար կազմակերպում է որակավորված մասնագետնների կողմից անցկացվող դասընթացներ՝ միության երիտասարդ անդամներին, ինչպես նաև կազմակերպության ընթացիկ ծրագրերի մասնակիցներին վերապատրաստելու նպատակով:    

 

Ի լրումն վերոնշյալ նպատակների՝ խորհրդի գործունեությունը նաև ուղղված է Հայաստանում համալսարանական կապերի զարգացմանը: 

Էքս Օրիենտե

Հայաստանի արևելագետների միություն 

Հետադարձ կապ
exoriente.armenia@gmail.com