• Գլխավոր
  • Մեր մասին
    • Հիմնադիր անդամներ
    • Կանոնադրություն
    • Դիմում
  • Նպատակներ
  • Ծրագրեր
    • Միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդ
      • «Հայացք Հայաստանից» Մրցույթ
    • Քաղաքացիական դիվանագիտություն
    • Արաբերեն լեզվի դասընթացներ
  • Նորություններ
    • Հայտարարություններ
Armenian
  • Russian
  • English
Exoriente
  • Գլխավոր
  • Կանոնադրություն
714021082016379-մեսրոպմաշտոցևսահակպարթև-2jpg-16953909290879.jpg

2023 թվականի հունիսին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Արևելագիտության ֆակուլտետի մի խումբ  համախոհ շրջանավարտների  կողմից  ստեղծվեց «Ex Oriente» Հայաստանի արևելագետների միությունը:

 

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը համարվում էր նախկին Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի արաբագիտության, իրանագիտության  և թուրքագիտության առաջատար դպրոցներից  մեկը: Խորհրդային Միության փլուզումից հետո, ի շնորհիվ  ֆակուլտետի  ղեկավարության և մի շարք բազմավաստակ  հայրենադարձ գիտնականների ջանքերի, արևելագիտության ֆակուտետի շրջանավարտները  նպաստեցին ոչ միայն գիտության զարգացմանը, այլև հայկական պետականության և նրա ինստիտուտների  կայացմանը: Նրանց ներդրումը հատկապես ակնառու է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական կադրերի ստեղծման գործում։

 

Ex-Oriente-ի նպատակը ձևավորվեց 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո: Պատերազմի հետևանքները, զուգորդված Հայաստանի և Արցախի կրթական համակարգում առկա խնդիրների հետ, մղեցին հիմնադիրներին համախմբելու բոլոր շահագրգիռ շրջանավարտների ընդգրկուն ներուժը և ներգրավել ու զարգացնել հայ ուսանողների կարողություններն ինչպես հետազոտական, այնպես էլ այլ գիտական ոլորտներում: Այս նախաձեռնության նպատակն է շրջանավարտների գիտելիքները, կարողությունները և բազմամյա փորձը ծառայեցնել Հայաստանին և Արցախին։

Էքս Օրիենտե

Հայաստանի արևելագետների միություն 

Հետադարձ կապ
exoriente.armenia@gmail.com