• Գլխավոր
  • Մեր մասին
    • Հիմնադիր անդամներ
    • Կանոնադրություն
    • Դիմում
  • Նպատակներ
  • Ծրագրեր
    • Միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդ
      • «Հայացք Հայաստանից» Մրցույթ
    • Քաղաքացիական դիվանագիտություն
    • Արաբերեն լեզվի դասընթացներ
  • Նորություններ
    • Հայտարարություններ
Armenian
  • Russian
  • English
Exoriente
  • Գլխավոր
  • Կանոնադրություն

Քաղաքացիական Դիվանագիտություն

091941605320563-քաղ․-min-16999810609037.jpeg

«Քաղաքացիական դիվանագիտություն» նախաձեռնությունը ձգտում է բարելավել Հայաստանի և նրա ժողովրդի ընկալումն ու ըմբռնումը Կովկասի, Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի առանցքային երկրների հանրության շրջանում:

 

Քաղաքացիական դիվանագիտությունը դրական փոփոխություններ ստեղծելու ներուժ ունի ոչ միայն հասարակական մակարդակում, այլև ավելի լայն միջազգային մասշտաբով՝ նպաստելով ազգերի միջև խաղաղությանը, փոխըմբռնմանը և համագործակցությանը:

 

Նախաձեռնությունը կաջակցի մարդկանց միջև փոխգործակցությանը կրթական, մշակութային, գիտական, զբոսաշրջային և այլ ծրագրերի շրջանակներում; ինչպես նաև հաղորդակցության, ուսանողների փոխանակումների, համատեղ միջոցառումների և փառատոների միջոցով։

 

Քաղաքացիական դիվանագիտություն նախաձեռնությունը ղեկավարվում և վերահսկվում է Խորհրդատվական մարմնի կողմից, որը բաղկացած է հետևյալ անդամներից.

 

Կարեն Դադուրյան, Ex Oriente Հայաստանի արևելագետների միության խորհրդի անդամ; Նախագահ

 

Արտակ Ապիտոնյան, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

 

Զարմինե Զեյթունցյան, Ex Oriente Հայաստանի արևելագետների միության խորհրդի անդամ

 

Ռուբեն Կարապետյան, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

 

Ֆադեյ Չարչօղլյան, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

Էքս Օրիենտե

Հայաստանի արևելագետների միություն 

Հետադարձ կապ
exoriente.armenia@gmail.com