• Գլխավոր
  • Մեր մասին
    • Հիմնադիր անդամներ
    • Կանոնադրություն
    • Դիմում
  • Նպատակներ
  • Ծրագրեր
    • Միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդ
      • «Հայացք Հայաստանից» Մրցույթ
    • Քաղաքացիական դիվանագիտություն
    • Արաբերեն լեզվի դասընթացներ
  • Նորություններ
    • Հայտարարություններ
Armenian
  • Russian
  • English
Exoriente
  • Գլխավոր
  • Կանոնադրություն
026178225429-picsart23-09-2019-08-46-732-16952225788413.jpg

Արսեն Գասպարյան

2020 թ-ից առ այսօր դասավանդում է մի շարք առարկաներ միջազգային քաղաքական տնտեսության և միջազգային հարաբերությունների տեսության ոլորտներում Հայաստանի Ամերիկյան համալսարանում, իսկ 2019 թ. սեպտեմբերից Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում։ 2014 - 2018 թթ. ակադեմիական գործունեությամբ է զբաղվել Մայամի-Դեյդ քոլեջում և Մայամիի համալսարանում (Ֆլորիդա, ԱՄՆ):

 

2018 - 2019 թթ. Արսեն Գասպարյանը աշխատել է Հայաստանի վարչապետի աշխատակազմում որպես վարչապետի գլխավոր խորհրդական: Աշխատանքային հարուստ կենսագրություն ունի ինչպես բիզնեսի, այնպես էլ դիվանագիտության ոլորտում։ 1990 թ.-ից աշխատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ։ 1993 - 1998 թթ. եղել է Հայաստանի պատվիրակության անդամ Արցախի հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացում։

 

Քաղաքական գիտությունների դոկտոր է: Ունի բազմաթիվ հրապարակումներ ամերիկյան, եվրոպական, ռուսական և հայկական գիտական պարբերականներում և մամուլում։  Գիտական և դասավանդման հետաքրքրությունների շրջանակը՝ միջազգային հարաբերությունների տեսություն, միջազգային քաղաքական տնտեսություն, արտաքին քաղաքականություն և էներգետիկա (նավթ և բնական գազ)։

 

2022 թ. օգոստոսից Կոնվերս բանկի խորհրդի անդամ է:

 

Կրթություն

Մայամիի համալսարան 2013 – 2018 թթ.

Ֆլորիդա, ԱՄՆ

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, PhD ծրագիր

Գիտական աստիճան՝ քաղաքական գիտությունների դոկտոր

Ատենախոսություն՝ Էներգետիկ դիվանագիտություն. Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Ռուսաստանի Դաշնություն

Երևանի պետական համալսարան 1999 թ.

Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ

Գիտական աստիճան – քաղաքական գիտությունների թեկնածու, շնորհվել է ԵՊՀ և Հայաստանի ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ

Ատենախոսություն՝ Ազգային շահի հայեցակարգը. Ռուսաստան և հետխորհրդային տարածք:

Երևանի պետական համալսարան 1983 – 1990 թթ.

Արևելագիտության ֆակուլտետ

Թուրքագիտություն, դիպլոմ գերազանցությամբ 

Էքս Օրիենտե

Հայաստանի արևելագետների միություն 

Հետադարձ կապ
exoriente.armenia@gmail.com