• Գլխավոր
  • Մեր մասին
    • Հիմնադիր անդամներ
    • Կանոնադրություն
    • Դիմում
  • Նպատակներ
  • Ծրագրեր
    • Միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդ
      • «Հայացք Հայաստանից» Մրցույթ
    • Քաղաքացիական դիվանագիտություն
    • Արաբերեն լեզվի դասընթացներ
  • Նորություններ
    • Հայտարարություններ
Armenian
  • Russian
  • English
Exoriente
  • Գլխավոր
  • Կանոնադրություն
00313392441-picsart23-08-0811-23-44-902-16935844781057.jpg

Զարմինե Զեյթունցյան

Զարմինե Զեյթունցյանը ղեկավարում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի hյուրընկալության մագիստրոսական վկայագրի ծրագիրը։

 

Զ. Զեյթունցյանը ունի երկար տարիների աշխատանքային փորձ միջազգային ֆինանսների, հասարակական և պետական կազմակերպությունների կառավարման ոլորտներում։ Նա իր կարիերան սկսել է Ռուսաստանի զարգացող բանկային ոլորտում, որպես Մոսկվայի տեխնոլոգիական բանկի արտարժույթի փոխանակման բաժնի պետի տեղակալ, այնուհետև շարունակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում որպես Կորպորատիվ հարաբերությունների ղեկավար:

 

Միացյալ Նահանգներում հիմնադրել է հաջողակ արվեստի տոնավաճառներից մեկը, կազմակերպել և անցկացրել 50-ից ավելի արվեստի ցուցահանդեսներ: 

 

2016 թվականից մինչև 2018 թթ. Զ․ Զեյթունցյանը զբաղեցրել է Հայաստանի նորաստեղծ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը։

 

Զ. Զեյթունցյանը տեղափոխվել է Հայաստան 2010 թվականին՝ նպաստելու սեփական երկրի զարգացմանը: Հաջողությամբ ղեկավարել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթևի վերածնունդ»  լայնածավալ ծրագիրը:  Զ. Զեյթունցյանը  հանդիսացել է նաև  RVVZ հիմնադրամի և Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) զարգացման տնօրեն, ինչպես նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի հաղորդակցության գծով տնօրեն: 

 

Կրթություն

Կալիֆորնիայի պետական համալսարան 2001 - 2004 թթ.

Բիզնես կառավարում

Մագիստրատուրա

Երևանի պետական համալսարան 1985 - 1990 թթ.

Արևելագիտության ֆակուլտետ
Արաբագիտություն, դիպլոմ գերազանցությամբ

Էքս Օրիենտե

Հայաստանի արևելագետների միություն 

Հետադարձ կապ
exoriente.armenia@gmail.com